Հաճախ տրվող հարցեր

 

Ինչ է IPTV-ն

Դա ամենաշատ տրվող հարցերից է, IPTV-ն պրոտոկոլ է, որի միջոցով հնարավորություն է ստեղծվում ինտերնետի միջոցով դիտելու ձեր սիրելի հեռուստաալիքները: Այլ կերպ ասած, դուք օգտագործում եք ձեր ինտերնետ կապը հեռուստաալիքները դիտելու համար, առանց ալեհավաքի կամ արբանյակային ընդունիչի:

Ո՞րն է արբանյակային հեռուստատեսության և IPTV-ի տարբերությունը

Արբանյակային հեռուստատեսություն դիտելու համար դուք պետք է տեղադրեք արբանյակային ալեհավաք և համապատասխան ընդունիչ, IPTV հեռուստատեսության պարագայում դուք այդ ամենը անելու կարիք չունեք, պարզապես միացրեք ձեր սարքը ինտերնետին, տեղադրեք ծրագիրը և դիտեք ձեր սիրելի հեռուստաալիքները:

Ի՞նչ պահանջներ կան IPTV-ի համար

IPTV հեռուստատեսություն դիտելու համար ձեզ հարակավոր է միայն բարձր արագությամբ ինտերնետ հասանելիություն, որի արագությունը մինիմում պետք է լինի 4 Mbps:

Կարո՞ղ եմ չեղարկել ծառայությունը և հետ ստանալ վճարումը

Դուք կարող եք ցանկացած պահի հրաժարվել մեր ծառայություններից երբ կցանկանաք: Ցանկացած վճարում, որը կատարվել է մեր ծառայություններից օգտվելու համար վերջնական է և ենթակա չէ վերադարձի:

Կարո՞ղ եմ հետ վերադարձնել Digi TV-ից գնած TV BOX-ը

Մեզնից գնված TV BOX-ը ենթակա է վերադարձի միայն այն դեպքում, եթե ի հայտ է եկել տեխնիկական այնպիսի խնդիր, որը խոչընդոտում է սարքի հետագա նորմալ աշխատանքին:Այդ դեպքում կարող եք վերադարձնել սարքը և ստանալ սարքի ամբողջ գումարը կամ փոխարինել այն ամբողջովին նոր սարքով:Սարքը վերադարձնելուց պետք է վերադարձնեք այն սարքի տուփով և նրա հետ եկած բոլոր աքսեսուարներով: Եթե որևէ աքսեսուար բացակայում է, ապա դուք կստանաք սարքի գումարը, որից կպահվի հաստատագրված $20 գումար:

Կարո՞ղ եմ պատվիրել մասնագետի այց

Եթե դուք չեք կարողանում ինքնուրույն կարգավորել ծառայությունը՝ օգտվելով մեր ձեռնարկից, ապա կարող եք պատվիրել մասնագետի այց ձեր բնակարան: Մասնագետի այց ծառայությունը վճարովի է, որի արժեքն է $25:

Կարո՞ղ եմ ստանալ տեստային փաթեթ

Այո, կարող եք, պարզապես կապ հաստատեք մեզ հետ մեր օնլայն չաթի միջոցով:

Կարո՞ղ եմ օգտագործել IPTV-ն բնակարանում

Իհարկե, դուք կարող եք օգտվել IPTV ծառայությունից ձեր բնակարանում. Դրա համար հարկովոր է բնակարոնաում ունենալ արագ ինտերնետ կապ և IPTV գործող բաժանորդագրույուն:

Կարո՞ղ եմ դիտել IPTV-ն իմ բնակության երկրի սահմաններից դուրս

Այո, դուք կարոող եք դիտել IPTV-ն աշխարհի ցանկացած կետից:

Կարո՞ղ եմ դիտել տարբեր սարքերով

Այո, դուք կարող եք դիտել IPTV-ն տարբեր սարքերի միջոցով: Բայց դուք միաժամանակ կարող եք դիտել միայն 2 սարքից:

Ի՞նչ տարբերակով կարող եմ վճարում կատարել

Այս պահին մենք ընդունում ենք վճարումները միայն PayPal համակարգի միջոցով:

Ինչպե՞ս ստուգեմ իմ ինտերնետի արագությունը

Շատ կարևոր է, որպիսի դուք ունենաք բարձր արագությամբ և հաստատուն ինտերնետ կապ: Դուք կարող եք ստուգել ինտերնետի արագությունը այցելելով նշված կայքը www.speedtest.net:

Ե՞րբ իմ ծառայությունը կակտիվանա

Ձեր ծառայությունը ակտիվ է այն պահից, երբ դուք ստանում եք այն ակտիվ լինելու մասին նամակ: Ծառայությունների ակտիվացումը տեղի է ունենում 24 ժամվա ընթացքում: Եթե դուք չեք վճարել ծառայության համար և այն անջատվել է, ապա վճարումից հետո ծառայությունը կակտիվանա 24 ժամվա ընթացքում: Անջատումներից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս ժամանակին կատարել վճարումները:

Ալիքները չեն աշխատում, ի՞նչ պետք է անեմ

Մենք աշխատում են, որպիս ձեզ ապահովենք անխափան ծառայություններ: Եթե խնդիր է առաջացել, ապա կապ հաստատեք մեզ հետ օնլայն չաթի միջոցով և մենք հնարավորինս արագ կլուծենք խնդիրը:

Ալիքները չեն աշխատում, անընդհատ տեղի է ունենում buffering

Ինտերնետ կապի արագության անկումը կարող է առաջացնել նման խնդիր: Պետք է ստուգել ձեր ինտերնետ կապի արագությունը, այն պետք է 4 mbps ավել լինի: Եթե արագությունը բարձր է և խնդիրը շարունակվում է, ապա կապ հաստատեք մեզ հետ օնլայն չաթի միջոցով:

Որոշ ալիքների ձայնը բացակայում է

Այս դեպքում ստուգեք փլեյերի կարգավորումները և փոխեք դեկոդերի տիպը:

Ինձ տրամադրված փլեյլիտը չի աշխատում:

Ստուգեք արդյոք փլեյլիստը աշխատում է համակարգչի վրա: Ստուգեք այն օգտագործելով VLC փլեյեր ծրագիրը:
Եթե համակարգչով նույնպես չի աշխատում, ապա կապ հաստատեք մեզ հետ օնլայն չաթի միջոցով և մենք հնարավորինս արագ կլուծենք խնդիրը:

Ես չեմ կարողանում դիտել ալիքները, արդյո՞ք ինձ բլոկավորել են

Դուք պետք է ստուգեք, արդյոք ձեր փլեյլիստը չի օգտագործվում 2-ից ավել սարքերի վրա: Դուք իրավունք ունեք օգտագործել մեկ փլեյլիստը միաժաման 2 սարքի վրա, հակառակ դեպքում ձեր ծառայություննը որոշ ժամանակով կանջատվի:

image

2000

Բոլոր ալիքները

image

200

HD ալիքներ

image

15

4K ալիքներ

image

70

Հայկական